ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Կառավարության որոշմամբ վաղն Աժ արտահերթ նիստ կգումարվի

Կառավարության որոշմամբ վաղն Աժ արտահերթ նիստ կգումարվի
20.10.2020 | 21:20

Կառավարության որոշմամբ վաղն Աժ արտահերթ նիստ կգումարվի։ Օրակարգում է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելումասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Դիտվել է՝ 5330

Մեկնաբանություններ